Հինգշաբթի օրը ՝ դեկտեմբերի 5-ին, կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Արսենալ» – «Բրայթոն» հանդիպումը: Հանդիպումը կայացավ Լոնդոնում և ավարտվեց հյուրերի հաղթանակով ՝ 1:2 հաշվով:
Հաշիվը բացվեց 36-րդ րոպեին.գոլ խփեց «Բրայթոնի» պաշտպան Ադամ Ուեբսթերը: Երկրորդ խաղակեսի սկզբում լոնդոնցիները հավասարացրեցին հաշիվը Ալեքսանդր Լակազետայի ջանքերի շնորհիվ: 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նիլ Մոպեն՝ ձևակերպելով ասյ հանդիպման վերջբահաշիվը:
«Արսենալը» 19 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում մնաց 10-րդ տեղում: «Բրայթոնը» 18 միավորով բարձրացավ 13-րդ տեղը: