«Ինտերի» ղեկավարությունը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուի նկատմամբ: Այս մասին հայտնում է TMW-ն:
Միլանցիները կփորձեն տրանսֆերն իրականացնել եկող ձմեռ: «Ներաձուրիներն» արդեն փորձել են այս տարի ձեռք բերել խաղացողին, որի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ Անտոնիո կոնտեն, որը Ժիրուի հետ ավելի վաղ աշխատել է լոնդոնյան ակումբում: