«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է ԵԼ 2-րդ տուր՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ գոլազուրկ ոչ-ոքիի մասին:
«Կարծում եմ՝ «Ռոմային» հարձակման գծում ինտենսիվությունը չէր բավականացնում: Հաճախ էինք հասնում նրանց տուգանայինի մատույցներին, բայց վերջին փոխանցումը հստակ չէր լինում: Մենք ամեն ինչ չափազանց դանդաղ էինք անում առանց անհրաժեշտ ինտենսիվության:
Կարծում եմ՝ վերջին ժամանակներս լավ խաղ ենք ցուցադրում, շատ գոլեր ենք խփում: Եթե համեմատենք նրա հետ, թե նախորդ մրցաշրջանն ինչպես սկսեցինք, հիմա թիմը շատ ավելի լավ մարզավիճակում է: Այո, այսօր մենք կազմի ռոտացիա արեցինք ու այն ինտենսիվությամբ չխաղացինք, որ ուզում էին, բայց, ընդհանուր առմամբ, մրցաշրջանը դեռ լավ է դասավորվում»,- Ֆոնսեկայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: