Թուրինի «Յուվենտուսը» փորձել է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Անսու Ֆատիին, տեղեկացնում է Calciomercato-ն:
Թուրինյան ակումբը նման մի փորձ է արել, սակայն, կտրուկ մերժում է ստացել «կապտանռնագույններից»:
Հիշեցնենք, որ ժամանակին ՄՅՈւ-ն 150 միլիոն եվրո էր առաջարկում Անսու Ֆատիի համար:
Հավելենք, որ 17-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2022 թվականին: