Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է Լա լիգայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղի մրցավարությունը:
«Ես չեմ հասկանում VAR-ը, բոլոր որոշումները կայացվում են «Բարսելոնայի» դեմ: Կան շատ օրինակներ. «Սևիլյայի» հետ խաղում Նշանակված 11-մետրանոցը, կարմիր քարտերը «Խետաֆեի» հետ խաղում, այս խաղը», — Կումանի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: