«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները «Աթլետիկոյի» հարձակման գծի ամրապնդման հիմնական թեկնածուն է:
Հաղորդվում է, որ գերմանացի հարձակվողը արդեն տվել է իր համաձայնությունը տրանսֆերի հարցում: Սակայն Վերների պայմանագիրը «Լայպցիգի» հետ ավարտվում է միայն 2023 թվականին:
Ակնկալվում է, որ տրանսֆերի գումարը կկազմի ավելի քան 60 միլիոն եվրո, և միակ հարցն այն է, թե երբ է իրականացվելու այն: Դա կախված է Դիեգո Կոստայի ապագայից: «Աթլետիկոյի» հարձակվողի պայմանագիրը ուժի մեջ է մինչև փետրվարը, և նա առաջարկներ ունի Բրազիլիայի և Քաթարի ակումբների կողմից: