Նիդեռլանդների առաջնության առաջատար «Այաքսը» 13 անպատասխան գնդակ ուղարկեց «Վենլոյի» դարպասը:
Հանդիպման հերոս դարձավ Լասինա Տրաորեն, ով 5 անգամ գրավեց մրցակցի դարպասը և կատարեց 3 գոլային փոխանցում:
Հատկանշական է, որ մինչ այս հանդիպումը Տրաորեն արդյունավետ գործողություններով արքի չէր ընկել:
Սա դարձավ «Այաքսի» ամենախոշոր հաղթանակը ՝ 1972 թվականից ի վեր: Այդ տարի «Այաքսը» 12-1 հաշվով հաղթել էր «Վիտեսին»: