Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Լիոնը» պարտվեց «Լիլին»: Դեկտեմբերի 3-ին Լիոնում կայացած հանդիպումն ավարտվեց Ռուդի Գարսիայի թիմի պարտությամբ նվազագույն հաշվով՝ 0:1:
Խաղի 68-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակը դարձավ«Լիլի» կիսապաշտպան Ջհոնաթան Իկոնեն:
«Լիոնը» ընդհատեց իր երկու հաղթանակների շարքը և 22 միավորով իջավ ութերորդ տեղը Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում, իսկ «Լիլը» 25 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական: