«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ԱՊԼ-ի 15-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղի մասին.
«Ես չարագործ չեմ, ոչ էլ թշնամի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» համար, բայց կփորձեմ հաղթել նրան: Կարծում եմ՝ նրանք նույն կերպ կնայեն ինձ: Սուլշերն այն մարդն է, ով կփորձի հաղթել այդ խաղում ՄՅՈւ-ի երկրպագուների համար, այդ իսկ պատճառով, իհարկե, նրանք կանհանգստանան նրա, և ոչ թե ինձ համար:
Կարծում եմ՝ երկրպագուներն իմ հանդեպ հարգալից կլինեն, բայց խաղի ընթացքում կմոռանան իմ մասին ու կանհանգստանան իրենց թիմի համար, որպեսզի հասնեն ցանկալի արդյունքի:
«Մանչեսթեր Յունայթեդը» մնացել է իմ պատմությունների գրքում: Այդ գլուխը փակվել է: Ես շատ բան եմ սովորել այն ընթացքում, ինչ եղել եմ ակումբում, բայց հիմա ես նրանց գնահատում եմ որպես մրցակցի»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 4-ին, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: