Դիեգո Սիմեոնեն ուզում է, որ որդին՝ Ջովաննին, հանդես գա Մադրիդի «Ատլետիկոյում»: Այս մասին գրում է Don Balon-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «ներքնակների» գլխավոր մարզիչը կարծում է, որ «Կալյարիի» 25-ամյա հարձակվողն ի զորու է մյուս մրցաշրջանում Լուիս Սուարեսի հետ արժանի զույգ կկազմի հարձակման գծում:
Ա Սերիայի նոր մրցաշրջանի առաջին 4 տուրում կրտսեր Սիմեոնեն 3 գոլ է հեղինակել: Ֆուտբոլիստի պայմանագիրը պատկանում է «Ֆիորենտինային»:
Ավելի վաղ Ջովաննին հայտնել էր, որ երազում է խաղալ «Ատլետիկոյում»: