Չեմպիոնների լիգայի առաջին տուրի շրջանակում ՊՍԺ-ն ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» (1-2):
Առաջին խաղակեսի 23-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Բրունու Ֆերնանդեշը: 55-րդ րոպեին Անտոնի Մարսիալը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
87-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը հաղթանակ պարգևեց անգլիական ակումբին: