«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ոսկե գնդակի» արարողությանը չներկայանալու մասին, հաղորդում է A Bola-ն:
«Մեսսին արժանի էր այս մրցանակին: Նա ֆենոմենալ մրցաշրջան անցկացրեց և շրջանցեց բոլոր հավակնորդներին:
Կարծում եմ ՝ Ռոնալդուն պետք է այստեղ լիներ: Դա հարգանքի նշան է, որը պետք է մատուցել»:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակը» 6-րդ անգամ նվաճեց Լիոնել Մեսսին: