Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին սկաուտ Վիկտոր Տիշչենկոն պատմել է, որ Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2008-ին կարող էր հայտնվել մոսկովյան ակումբում, տեղեկացնում է Chempionat-ը:
«Այդ տարի դիտարկում էինք Մոդրիչին գնելու տարբերակը: Յուրի Սյոմինի հետ մեկնեցինք Զագրեբ և դիտեցինք Խորվաթիա-Ռուսաստան հանդիպումը:
Տեսանք, թե ինչ որակյալ ֆուտբոլիստ է նա, սակայն, երբ խորվաթները մեզ հայտնեցին նրա արժեքը, քիչ էր մնում կորցնեինք խոսելու ընդունակություններս:
Զագրեբի «Դինամոն» 14-15 միլիոն եվրո էր պահանջում, իսկ մեր ամենաթանկ տրանսֆերը ՝ Պիտեր Օդեմվինգեն, ընդամենը 8 միլիոն եվրո էր արժեցել:
Չէինք կարող այդպիսի շռայլություն թույլ տալ մեզ»,- ասել է Տիշչենկոն: