Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր հայտարարել է, որ վերադառնում է Հայաստան.
«Լեւոն Արոնյան. Այժմ աշխարհում ամեն հայի համար գլխավոր հիմնախնդիրը պատերազմն է։ Ես վերադառնում եմ հայրենիք եւ կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։
Եթե երկրիս համար անհրաժեշտ լինի , որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ»,- ասել է Լևոն Արոնյանը»,- ասել է Արոնյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: