Ֆուտբոլի Ղազախստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 9-րդ տուրում Արամ Ոսկանյանի գլխավորած «Ատիրաուն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ժետիսու-2»-ին:
Հանդիպման 83-րդ րոպեին տանտերերի հաղթական գոլը խփեց հայ կիսապաշտպան Արտակ Դաշյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Սա Դաշյանի երկրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:
Այս հաղթանակից հետո Արամ Ոսկանյանիթիմը 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
























































