Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվեց շախմատի Norway Chess մրցաշարի 9-րդ տուրը:
Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ նորվեգացի Արյան Տարիի նկատմամբ և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը։
Նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց իրանցի Ալիրես Ֆիրուժային ու ժամկետից շուտ հաղթեց մրցաշարը: 10-րդ տուրում կհանդիպեն Արոնյանն ու Կարլսենը։
Ստավանգեր, Նորվեգիա
9-րդ տուր
Ալիռեզա Ֆիրուժա (Իրան) — Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — 0:1
Յան-Քշիշտոֆ Դուդա (Լեհաստան) — Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — 0:1
Արյան Տարի (Նորվեգիա) — Լևոն Արոնյան (Հայաստան) — 0:1
Մրցաշարային աղյուսակ. Կարլսեն ՝ 19,5, Ֆիրուժա ՝ 15,5, Արոնյան ՝ 14,5, Կարուանա ՝ 14, Դուդա ՝ 9,5, Տարի ՝ 2,5: