Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրում այսօր մրցելու է Էստոնիայի դեմ:
ՈՒԵՖԱ-ի` COVID-19-ի համաճարակի Return to play protocol-ի համաձայն, չնայած ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպումներին մինչև 30 տոկոս երկրպագուների՝ մարզադաշտ մուտք գործելու թույլտվությանը, արգելվում է հյուր թիմի երկրպագուների մուտքը մարզադաշտ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հետևաբար, Էստոնիայում բնակվող հայ երկրպագուները չեն կարող մուտք գործել մարզադաշտ և տեղ զբաղեցնել հյուրերի համար նախատեսված սեկտորում: Արգելվում է նաև հյուր թիմի երկրի խորհրդանիշների օգտագործումը կամ ցանկացած տեսակի վանկարկումներ: