Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի շրջանակում Էստոնիայի հավաքականն ընդունել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Սա մեր խմբի մյուս խաղն էր։
3-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան բացեց հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Մյարտեն Կուուսկը։ 33-րդ րոպեին Ռաունո Սապինենը հավասարեցրեց հաշիվը։ Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով։
61-րդ րոպեին Սապինենը դուբլ գրանցեց՝ առաջ մղելով էստոնացիներին։ 76-րդ րոպեին Ֆրանկ Լիիվակը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ 3-1։ 80-րդ րոպեին Գորան Պանդևը կրճատեց հաշվի տարբերությունը։ 87-րդ րոպեին Ջոկո Զայկովը հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 3-3։
Այսպիսով, մեր խմբում Վրաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներն ունեն 5-ական միավոր։ Մեր ընտրանին 3-րդն է 4 միավորով։ Էստոնիան ունի 1 միավոր։