Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի շրջանակում ոչ-ոքի խաղաց Վրաստանի հավաքականի հետ։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Մեր ընտրանու կազմում հաշիվը բացել էր Խորեն Բայրամյանը։ Ազգային թիմի նորեկի համար սա առաջին գոլն էր հավաքականի կազմում։ Բայրամյանն անցկացնում էր 3-րդ հանդիպումը Հայաստանի հավաքականում։
Խորեն Բայրամյանը Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության ժամանակ է առաջին անգամ հրավիրվել ազգային հավաքական։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում նա խաղում էր մեկնարկային րոպեներից։ Էստոնիայի դեմ խաղում Բայրամյանը դուրս էր եկել փոխարինման։
Հայաստան-Վրաստան (2-2) խաղի մանրամասներն այստեղ։