«Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը շուտով կտեղափոխվի Մոսկվայի «Սպարտակ»: Վաղը Մոզեսը բուժզննում կանցնի Մոսկվայում, տեղեկացնում է Chempionat-ը:
Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա մոսկովյան թիմում, ապա ակումբը կգնի նրա ամբողջական տրանսֆերը:
Նախորդ մրցաշրջանը 29-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով անցկացրեց «Ինտերում»: Իտալական ակումբի կազմում նա մասնակցեց 17 հանդիպման:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 10 տուրից հետո, վաստակել է 21 միավոր ՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: