Չինաստանի Սուպերլիգայի վերջին՝ 30-րդ տուրում «Գուանչժոու Էվերգրանդը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Շանհայ Շենհուայի» դարպասն ու դարձել երկրի չեմպիոն:
Թիմը տարել է 23 հաղթանակ, 3 հանդիպում ավարտել ոչ-ոքի ու կրել է 4 պարտություն՝ վաստակելով 72 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Բեյցզին Գուանին» Կանավարոյի գլխավորած ակումբին զիջել է 2 միավոր:
Կանավարոն չինական թիմը գլխավորում է 2017 թվականից: Ակումբում է հանդես գալիս բրազիլացի Պաուլինյոն: