Կիպրոսի առաջնության 11-րդ տուրում ԱԵԼ-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, հյուրընկալվելիս մրցել է «Ախնասի» հետ:
Ղազարյանի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել, իսկ անձամբ հայ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել միայն 76-րդ րոպեին: Ղազարյանը հասցրել է նաև զգուշացվել դեղին քարտով՝ դաշտ դուրս գալուց 2 րոպե անց:
11 տուրից հետո ԱԵԼ-ը Կիպրոսի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 18 միավոր: