Երևանի «Արարատը» օգնության նոր խմբաքանակ է ուղարկել առաջնագիծ:
Երևանյան թիմի Facebook-յան էջը լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել.
«Նպատակային օգնության ևս մեկ խմբաքանակ «Արարատի» կողմից ուղարկվեց առաջնագծում կռվող մեր մարտիկներին»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ Արցախի նկատմամբ: Ադրբեջանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի մի շարք սկզբունքների: Հայկական Զինված ուժերը արդեն մեկ շաբաթից ավել է հերոսաբար դիմակայում են հակառակորդի գրոհները՝ պատճառելով զգալի կորուստներ: