Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է թենիսի Մեծ սաղավարտի տարվա 3-րդ մրցաշարը՝ Ռոլան Գարոսը:
Տղամարդկանց մենախաղում հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցների անունները: Լավագույն 8-ում են հայտնվել Ռաֆայել Նադալը, Յանիկ Սիները, Դոմինիկ Տիմն ու Դիեգո Շվարցմանը: Նադալն ու Սիները 1/4-ում կմրցեն միմյանց դեմ, Տիմը կխաղա Շվարցմանի հետ:
Այսօր 1/8-րդ եզրափակիչի իր հանդիպումը կանցկացնի հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը: Նրա մրցակիցը աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է:
Կանանց մենախաղում պայքարից դուրս է մնացել Սիմոնա Հալեպը: Ռումինուհին պարտվել է Իգա Սվիատեկին: Քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել նաև Մարտինա Տրեվիսանը, Նադիա Պոդորոսկան և Էլինա Սվիտոլինան: