Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին:
«Նրանք ունեն ահաբեկչական աջակցություն, իսկ մենք՝ Հայրենիք և այն թշնամուց պաշտպանելու վճռականություն։ Այժմ բոլորս պարտավոր ենք լինել մեկ ուժեղ բռունցք՝ քաջարի զինվորների համար ապահովելով ամուր թիկունք և ոչ մի վայրկյան չմոռանալով՝ մեր գոյության համար պարտավոր ենք մեր հերոսներին:
Շնորհակալ ենք, տղե՜րք: Հավերժ փառք ձեզ»,-Կուրղինյանի խոսքն է փոխանցում ԿԳՄՍ նախարարությունը: