Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆրեդրիկ Յունգբերգը առաջին մեկնաբանություններն է տվել նոր կարգավիճակով։
«Չափազանց մեծ պատիվ է ինձ համար այստեղ գտնվելը։ Ես ուզում եմ անել հնարավոր ամեն բան այս ակումբի համար։ Ես ոգևորված եմ ու հույս ունեմ, որ լավ եմ աշխատելու։
Ընդհանուր առմամբ ես կարծում եմ՝ «Արսենալում» հրաշալի ֆուտբոլիստներ են հավաքված։ Մինչ այս պահը նրանք արդյունք ցույց չեն տվել, բայց հիմա պետք է արդյունք ցույց տանք»,-Յունգբերգի խոսքերն է մեջբերում «զինագործների» Twitter-յան էջը։
«Արսենալը» ԱՊԼ-ի 14-րդ տուրում մրցելու է «Նորվիչի» հետ։