«Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալը դարձել է «Ռոմայի» խաղացող։ Այս մասին տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է վարձակալական հիմունքներով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվական։
Transfermarkt-ի տվյալներով՝ գործարքը հռոմեացիների համար արժեցել է 2 մլն եվրո։
Մայորալը «Ռեալի» սան է։ Հիմնական կազմում մասնակցել է 33 խաղի, խփել 7 գոլ ու դարձել 4 փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ վարձակալությամբ հանդես է եկել «Վոլֆսբուրգում» ու «Լևանտեում»։
Հարձակվողի շուկայական արժեքը 10 մլն եվրո է։