ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով դատական նիստն այսօր չի կայացել: Այն հետաձգվել է մինչև հոկտեմբերի 6-ը: Այս մասին այսօր ArmSport-ին հայտնեց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը:
Նա նշեց, որ նիստը հետաձգվել է, որպեսզի ապահովվի իր պաշտպանյալի ներկայությունը:
«Հաշվի առնելով այն, որ ուղեկցող ոստիկանների զգալի մասը ռազմաճակատում են ու կալանավորներին քրեակատարողական հիմնարկներից դատարան տեղափոխելը գործնականում շատ դեպքերում դարձել է անհնար՝ նա բացակայում էր այսօր:
Ինչպես նաև, կարծում էինք, որ նաև պատերազմական վիճակից ելնելով՝ դատախազությունը չի առարկի, որ մեր բողոքը բավարարվի, մենք առանձին միջնորդություն չէինք ներկայացրել, որ պարոն Լոռեցյանին ներկայացնեն դատարան ու ավելորդ ռեսուրս ծախսվի այս իրավիճակում, սակայն դատախազությունն առարկեց մեր բողոքի դեմ, և մենք ստիպված միջնորդեցինք, որ պարոն Լոռեցյանը նույնպես ներկա լինի և ապահովվի նրա լսված լինելու իրավունքը»,-ասաց Սահակյանը:
Ստելլա Բաբլոյան