Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է փոխել ակումբային գրանցումը, հավանաբար նույնիսկ այս ձմռանը: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Լոնդոնի «Արսենալը» լրջորեն հավակնում է խաղացողին: Զինագործները պատրաստակամություն են հայտնել ծախսել 42 միլիոն եվրո կոլումբիացու տրանսֆերի վրա: Այնուամենայնիվ, «Արքայական ակումբի» ղեկավարությունը ցանկանում է ստանալ առնվազն 50 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: