«Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը գոլի հեղինակ դարձավ Հայաստանի Սուպերգավաթի՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի 65-րդ րոպեին։
Թիմի բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին, շրջանցելով մրցակցի մի քանի ֆուտբոլիստի, տուգանայինի մատույցներից հարված կատարեց, սակայն Ստեֆան Ցուպիչը հետ մղեց գնդակը, վրա հասած Միհրան Մանասյանն աջ եզրից այն, այդուհանդերձ, ուղարկեց դեպի դարպասը։
Հիշեցնենք՝ հանդիպման հաշիվը խաղի 24-րդ րոպեին բացել էր «Ալաշկերտի» հարձակվող Գուստավո Մարմենտինին, իսկ 3 րոպե անց մրցակցի կազմում Արմեն Նահապետյանը հավասարեցրել էր այն։
Խաղի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ATV-ի եթերում, կամ՝ ՀՖՖ-ի յութուբյան ալիքում։