«Ինտերի Մայամիի» գլխավոր տնօրեն Դևիդ Բեքհեմը հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ նշանակելու «Արսենալի» նախկին խաղացող Պատրիկ Վիիրային, հայտնում է The Telegraph-ը:
Վիեյրան, ով ներկայումս մարզում է «Նիցցան», առաջնային ընտրություն է` ապագա MLS-յան թիմը ղեկավարելու համար: Ամերիկյան ակումբը ստիպված կլինի փոխհատուցում վճարել ֆրանսիական ակումբին՝ «Արսենալի» լեգենդին ստանալու համար: