Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը խոսել է Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ կայացած խաղի մասին, հաղորդում է Sky Sports-ը:
«Բարսելոնան» հրաշալի ֆուտբոլ ցուցադրեց։ Ես սխալվեցի այն դրվագում, երբ մենք բաց թողեցինք երկրորդ գնդակը:
Մեսսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է: Նա «ոչնչացրեց» մեզ:
Ամեն անգամ, երբ հանդիպում եմ նրան՝ ինքնագնահատականս իջնում է »:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսան» սեփական հարկի տակ հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» 3։1 հաշվով։