Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերսոն խոսել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուի մասին:
«Բարտոմեուն հիանալի նախագահ է: Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, ու ապագայում նա «Բարսելոնայի» լավագույն ղեկավարներից մեկը կհամարվի: Խոսեպը կմնա ակումբի պատմության մեջ:
Նա հիանալի մարդ է. ասում եմ որպես նրա մտերիմ ընկեր»,-Սերսոյի խոսքերն է փոխանցում Marca-ն: