Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկին արագ սննդի կետ է բացել Քյոլնի կենտրոնում, տեղեկացնում է The Sun-ը:
Վերջինս նշում է, որ Պոդոլսկին բավականին հաջողված բիզնեսմեն է և նրան են պատկանում քաղաքի կենտրոնում մի քանի բուտիկներ, ինչպես նաև ֆուտբոլիստը մասնակցում է քաղաքի վերաշինության գործընթացներին:
Պոդոլսկին իր առաջին արագ սննդի կետը բացել է դեռ այն ժամանակ, երբ հանդես էր գալիս Թուրքիայի առաջնությունում: