Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը։
Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը, «արքայական» ակումբը հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Խոսե Խիմենեսի ծառայություններով։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Ռեալի» ներկայացուցիչները պատրաստ են 75 միլիոն եվրո առաջարկել «ռոխիբլանկոսներին» 24-ամյա պաշտպանի համար։ Սակայն Խիմենեսը մտադիր չէ կարիերան շարունակել իր ներկայիս ակումբի ոխերիմ մրցակիցների շարքերում։
Նոր մրցաշրջանում Խիմենեսը «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 11 հանդիպման։