«Միլանի» կենտրոնական պաշտպան Լեո Դուարտեի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
24-ամյա ֆուտբոլիստը դրա հետ կապված կարանտինային ռեժիմի է անցել:
Մյուս բոլոր խաղացողների մոտ թեստի արդյունքը բացասական է:
Դուարտեն Ա Սերիայի 1-ին տուրի՝ «Բոլոնյայի» հետ խաղում (2-0) փոխարինման էր դուրս եկել: