«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը կարող է իրենից հետո դառնալ «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ:
«Եթե ինձ հարցնեիք, թե ով պետք է լինի քեզնից հետո այս պաշտոնում, ես կընտրեի Սթիվիին: Ես օգնում եմ նրան, երբ կարողանում եմ:
Եթե դու կորցնում ես քո պաշտոնը, դրա պատճառը քո բավականաչափ լավը չլինելն է:
Սակայն ես գիտեմ, որ 100 տոկոսով նվիրվում եմ աշխատանքիս, չնայած հասկանում եմ, որ իդեալական չեմ»: