Իտալական «Ռոմային» Ա Սերիայի առաջին տուրի հանդիպմանը գրանցվել է տեխնիկական պարտություն, հայտնում է Football Italia-ն: Խաղն ավարտվել էր 0-0 հաշվով:
Football Italia-ի հաղորդմամբ, Ամադու Դիավարան խաղին սխալ է հայտավորված եղել: Դիավարային 25 հոգանոց հայտացուցակում չեն ընդգրկել, քանի որ մինչև 22 տարեկան ֆուտբոլիստներին առաջին ցուցակում գրանցելը պարտադիր չի, ըստ Ա Սերիայի կանոնադրության, սակայն հուլիսին բոլորել է վերջինիս 23 ամյակը: Կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 89 րոպե: Ակումբում փորձել են բողոքարկել որոշումը՝ նշելով, որ հայտացուցակում կային ազատ տեղեր, և կարող էին հանգիստ հայտավորել Դիավարային, սակայն որոշումն անփոփոխ է մնացել:
Ա Սերիայի ղեկավարությունը որոշել է հռոմեական ակումբին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել: