Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի ծառայություններով:
The Athletic-ի փոխանցմամբ ֆուտբոլիստի գործակալները ամռանը հանդիպել և զրուցել են «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Սանչեսի հետ:
Ըստ էության, ֆուտբոլիստը դեմ չէ «արքայական ակումբ» տեղափոխվելու գաղափարին, սակայն այս պահին նա իրեն հարմարավետ է զգում «Մանչեսթեր Սիթիում»:
Այլ ակումբում խաղալու հեռանկարը Ստերլինգը դիտարկում է միայն 2-3 տարի հետո:
Միաժամանակ «քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստվում է անգլիացուն նոր պայմանագիր առաջարկել մինչև մրցաշրջանի ավարտը: