«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն հաստատել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը դժվար թե դառնա թուրինյան ակումբի ֆուտբոլիստ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ «Յուվեի» նոր հարձակվողը կդառնա Էդին Ջեկոն։
«Բոլորս սպասում ենք նոր կենտրոնական հարձակվողի, բայց առջևում դեռ շատ ժամանակ կա, տրանսֆերային պատուհանը բաց է, իսկ յուրաքանչյուր թիմ նունանման խնդիրներ ունի։ Չենք շտապում։
Իտալական անձնագիր ստանալու գործընթացն արագ չէ, այնպես որ Սուարեսը դժվար թե դառնա «Յուվենտուսի» կենտրոնական հարձակվողը։
Իգուաինը մեզ ասել է, որ ուզում է հեռանալ, դրա համար էլ փոխհամաձայնության ենք եկել»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։