Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում ԲԿՄԱ-ն ընդունել էր Վանաձորի «Լոռիին», իսկ «Շիրակը»՝ «Ալաշկերտին»:
Առաջին խաղակեսից հետո «Ալաշկերտը» 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տոնում «Շիրակի» նկատմամբ:
4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Արամ Մուրադյանը: 41-րդ րոպեին Բրայան Սիլվա Գարսիան հավասարեցրեց հաշիվը՝ 1-1, իսկ 2 րոպե անց Պապե Կամարան առաջ մղեց հյուրերին:
Հանդիպման երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին։
Իսկ ԲԿՄԱ-«Լոռի» խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին՝ 0-0:
Հիշեցնենք, որ այս դիմակայությունները բաղկացած են 2 խաղից:
Այսօր՝ 19։30-ին, կկայանա ևս մեկ հանդիպում․ «Արարատը» սեփական հարկի տակ կընդունի «Սևանին»