Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի «Յուվենտուսի» հետ հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։
«Կրիշտիանու Ռոնալդուն չեմպիոն է։ Նա համար մեկն է ու ֆենոմենալ ֆուտբոլիստ է։ Նա կարող է հակառակորդի համար շատ խնդիրներ ստեղծել, բայց մեզ սպասվում է ոչ թե Ռոնադու-«Աթլետիկո» այլ «Յուվենտուս»-«Աթլետիկո» հանդիպում»,-Սիմեոնեի խոսքերն է մեջբերում AS-ը։