Հայտնի է դարձել, թե որ համարի մարզաշապիկով է «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը հանդես գալու «արքայական» ակումբում։
Լա լիգայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նորվեգացի ֆուտբոլիստը ընտրել է 21 համարի մարզաշապիկը։ «Ռեալ Սոսիեդադում» ևս Էդեգորը խաղում էր 21 համարի մարզաշապիկով։
Նախորդ 2 մրցաշրջաններում «Ռեալում» 21 համարի մարզաշապիկով հանդես էր գալիս Բրահիմ Դիասը, որը վարձակալությամբ տեղափոխվեց «Միլան»։