Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ առաջիկա ժամերի ընթացքում «Տոտենհեմը» կհայտարարի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
Կողմերը պայմանավորվել են 30 մլն եվրոյի շուրջ: Ֆուտբոլիստն էլ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը: Պայմանագրում ներառվել է կետ, ըստ որի «բլանկոսները» 40-45 մլն եվրոյի դիմաց կարող են վերադարձնել պաշտպանին, իսկ լոնդոնյան թիմը պարտավորվում է Ռեգիլոնի տրանսֆերի վերաբերյալ ցանկացած առաջարկի մասին տեղյակ պահել «Ռեալին»:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս ցանկանում էր ձեռք գերել Ռեգիլոնի տրանսֆերը, սակայն «Ռեալի» պայմաններից մի քանիսը չի բավարարել «կարմիր սատանաներին»: