Ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը goal.com-ին հայտնել է, որ իր հաճախորդը ցանկանում է լքել Մադրիդն ու Լոնդոն վերադառնալ:
«Գարեթը սիրում է «Տոտենհեմը»: Այժմ բանակցային փուլում ենք: «Տոտենհեմն» այն տեղն է, որտեղ Գարեթը ցանկանում է խաղալ»,-ասել է գործակալը:
Նախկինում հաղորդվում էր, որ «Ռեալը» 20 մլն եվրոյի դիմաց պատրաստ է հրաժարվել Բեյլից:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 20 խաղում ուելսցին դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: