Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը մոտ է Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխվելուն:
The Athletic-ի հաղորդմամբ, կողմերը գրեթե համաձայնեցրել են պայմանագիրը, իսկ անձամբ ֆուտբոլիստը դեմ չէ ԱՊԼ-ում խաղալուն:
Նախկինում կար տեղեկություն, որ Ռեգիլոնի տրանսֆերի հարցով բանակցում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել, քանի որ «Ռեալը» ցանկացել է պայմանագրում ներառել հետգնման իրավունքի կետ, որին դեմ է եղել «Յունայթեդը»: