ՌՊԼ-ի 17-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Կռիլյա-Սովետովի» նկատմամբ՝ 1-0:
Հանդիպման միակ և հաղթական գնդակն իր հաշվին գրանցեց Նիկոլա Վլաշիչը՝ ֆանտաստիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը:
Ավելացնենք, որ ԲԿՄԱ-ի կազմում հանդիպմանը հայտավորված էր հայազգի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը: