Մադրիդի «Ռեալը» սեպտեմբերի 15-ին Մադրիդի «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում կայացած ընկերական խաղում հաղթեց «Խետաֆեին»:
Հանդիպումն անցավ առանց հանդիսականների: Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ Մադրիդի «Ռեալը» առաջին կեսում խփեց բոլոր 6 գոլերը:
Պոկերի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման, իսկ Սերխիո Ռամոսը և Սերխիո Արրիբասը դարձել են մեկական գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Լա Լիգայում կմեկնարկի 2-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղով («Ռեալի» մասնակցությամբ 1-ին տուրի հանդիպումը հետաձգվել է), որը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին: