ՀՀ դահուկավազքի հավաքական թիմը մրցաշրջանի մեկնարկ է գրանցել Ֆիննական Սարիսելկա քաղաքում։ Անցկացվել է միջազգային վարկանիշային մրցաշար, որում հայ դահուկորդները հետևյալ արդյունքներն են գրանցել.
10 կմ դասական ոճ․
Թադևոս Պողոսյան (Աշոցք) – 1-ին տեղ
Միքայել Միքայելյան (ՖԻՄԱ-Աշոցք) – 2-րդ տեղ
Մյասնիկ Ղարիբյան (Գյումրի) – 20-րդ տեղ
Սպարտակ Ոսկանյան (Աշոցք) – 22-րդ տեղ
5կմ դասական ոճ
Կատյա Գալստյան (Աշոցք) – 7-րդ տեղ
15 կմ ազատ ոճ․
Միքայել Միքայելյան (ՖԻՄԱ-Աշոցք) – 1-ին տեղ
Թադևոս Պողոսյան (Աշոցք) – 6-րդ տեղ
Մյասնիկ Ղարիբյան (Գյումրի) – 25-րդ տեղ
Սպարտակ Ոսկանյան (Աշոցք) – 26-րդ տեղ
10 կմ ազատ ոճ
Կատյա Գալստյան (Աշոցք) – 10-րդ տեղ
Մրցաշարին մասնակցել են 10 երկրների թիմեր: