Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Ինտերի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագրի մանրամասների հարցում, հայտնում է Sportmediaset-ը:
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հարձակվողի գործակալները մադրիդյան ակումբի հետ պայմանավորվել են ֆուտբոլիստիպայմանագրի պայմանների շուրջ: Մարտինեսը կկարողանա Մադրիդի «Ռեալում» մեկ մրցաշրջանում վաստակել 8 միլիոն եվրո:
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է ընդգրկվել արգենտինացու տրանսֆերային գործարքում:
Հիշեցնենք, որ Լաուտարոյի տրանսֆերի գլխավոր հավակնորդը վերջին ամիսներին համարվում էր «Բարսելոնան», բայց կատալոնական և միլանյան ակումբների բանակցությունները անընդհատ ձգձգվում էին: Աղբյուրը նշում է, որ «Ինտերի» ղեկավարությունը խիստ գաղտնի է պահել մադրիդյան ակումբի հետ բանակցությունների ընթացքը։
Նախորդ մրցաշրջանում Լաուտարոն «Ինտերի» կազմում անցկացրել է 49 հանդիպում, խփել 21 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի ամառ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: